Մամուլ

«Միջադեպը, հավանաբար, տեղի է ունեցել Արևելյան Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերին». Տիգրան Շահբազյան

«Միջադեպը, հավանաբար, տեղի է ունեցել Արևելյան Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերին». Տիգրան Շահբազյան

Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Շահբազյանը (Տիգրան Վարագ) ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամոթալի միջադեպը հավանաբար տեղի ա ունեցել Արևելյան Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերին։ Լուսանկարներում հենց այդ հատվածն ա՝ Ծարասարից Վերին Շորժա։

Վերին Շորժան ՀՀ ամենաբարձրադիր գյուղն ա (2350 մ ծ․մ․)։

Ուշադրություն դարձրեք հավանաբար բառին։ Ես ոչինչ չեմ կարող պնդել, բայց բոլոր սլաքները, կարծես, ուղղվում են այդ կողմ։ Սակայն նկարներ տեղադրելու իմաստը ոչ թե տեղանքին ծանոթացնելն էր, այլ դեղին խոտին անդրադառնալը։

Մարդկանց մի խումբ սկսեց պնդել, թե իբր տեսանյութը հին ա, քանի որ խոտը դեղին ա, բայց պետք ա կանաչ լիներ։

dirqer zinvorner

Ուրեմն, հատուկ 3000 մետրի վրա երբեք չեղած մարդկանց համար ասեմ, որ մայիսին 3000 մ-ի վրա խոտը նոր ա ձնից ազատվում, սկզբում դեղին ա լինում, հետո կամաց-կամաց սկսում ա կանաչել։

Իսկ ավելի շատ ես զարմանում եմ այդ մարդկանց վրա, որոնք իրոք մտածում են, թե նախկինում, այսինքն, պատերազմի ընթացքում կամ պատերազմից առաջ, հնարավոր էր նման հրմշտոց հայերի ու թուրքերի միջև։ Հիշեցնեմ, որ առաջ կրակում էին իրար վրա ու իրար մոտիկից երբեք չէին տեսնում»։

Կիսվել էջում