ԱշխարհՏեսանյութ

Էրդողանը Թեհրանում երկար ժամանակ սպասեցրել է Պուտինին (Տեսանյութ)

Էրդողանը Թեհրանում երկար ժամանակ սպասեցրել է Պուտինին (Տեսանյութ)

Երեկ Թեհրանում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ սպասեցրել է Պուտինին:

Պուտինը և Էրդողանը Թեհրան են այցելել Իրանի նախագահի հետ «Աստանայի ձևաչափով» Սիրիայի խնդիրները քննարկելու համար։

putin

Թուրքական Anadolu գործակալությունն առանձնացնում է Էրդողանի խոսքերն ուկրաինական ցորենի արտահանման հետ կապված։ Նա ասել է, որ Ստամբուլի վերջին հանդիպումներում ռուսական պատվիրակությունը շատ պոզիտիվ մոտեցում է ցուցաբերել:

«Արդյունքը, որը մենք կստանանք, դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի համար», – նշել է Էրդողանը։

Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպման մասին հայտարարությունում ասվում է, որ քննարկվել են շատ բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ներառյալ՝ էներգետիկայի, տրանզիտի և առևտրի ոլորտները։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով