Մամուլ

«Մենք ԱԳՆ ու ԱԱԾ չունե՞նք». Դանիել Իոաննիսյան

«Մենք ԱԳՆ ու ԱԱԾ չունե՞նք». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞նց, ո՞նց, ո՞նց է ստացվել, որ ադրբեջանցիքի հետ խոսում է Շուռնուխի գյուղապետը։Մենք ԱԳՆ ու ԱԱԾ չունե՞նք։ Այսինքն, գիտեմ, որ չունենք… Բայց է՞տ կարգի չունե՞նք»։

Նշենք, որ ֆեյսբուքյան լայվում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։

«Ամեն ինչ պրծավ, մնում է միայն այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչեւ ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– ասաց գյուղապետը։

Կիսվել նյութով