Մամուլ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. պարզվել է մահացածի ինքնությունը

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. պարզվել է մահացածի ինքնությունը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 03:40-ի սահմաններում՝ Երվանդ Քոչար փողոցի 5/2 հասցեի դիմացի հատվածում, դեռևս ինքնությունը չպարզված վարորդը՝ իր վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մինչ տեղում քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում՝ ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ե. Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Խաչատրյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05:30-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդի անձը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել նյութով