Մամուլ

Մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է․ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա

Մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է․ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա

Այս մասին Առողջապահության նախարարությունից հայտնում են՝

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։

Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։

Կիսվել էջում