Մամուլ

Մահացել է Սիրուշոյի քեռին՝ երաժիշտ Ռոբերտ Մարգարյանը

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանի եղբայրը՝ հայտնի երգչուհի Սիրուշոյի քեռին։

Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Տավուշցին իր էջում հրապարակել է արխիվային լուսանկար և գրառում կատարել՝ հայտնելով ցավալի լուրը։

«Խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է պարոն Մարգարյանը։

Առիթ եմ ունեցել ծանոթանալու նրան, լսելու իմ մասին նրա ջերմ խոսքերը, սեղմելու ձեռքը և ճանաչելու բարի ու մարդասեր անձնավորության։

Հանգչեք խաղաղությամբ, մեր Սիրուշոյի քեռի»,- գրել է նա։

Հրապարակման պահին պաշտոնական այլ տեղեկություն կամ ընտանիքի կողմից հայտարարություն չի տարածվել։

Կիսվեք ձեր էջում