Ազատ խոսք

Ձեր ցավը տանեմ, Ձեր «․․․․» ուտեմ… Պարզապես պատասխանեք խնդրում եմ պարզագույն մի հարցի. Հայկ Մանասյան

Ձեր ցավը տանեմ, Ձեր «․․․․» ուտեմ… Պարզապես պատասխանեք խնդրում եմ պարզագույն մի հարցի. Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես շարունակություն նախորդ գրառման։

Միջին հաշվարկներով կարանտինի կամ հյուրանոցային, բուժման, մեկ օրվա համար մեկ քաղաքացու համար պետությունը ծախսում է 10-15 հազար դրամ։ 1 օր, 1 անձ։

Եթե սա հյուրանոցային բիզնեսին, ախպերական, աջակցություն չէ, ու այսպիսին է մեկ մարդու սննդի և կեցության ինքնարժեքը, ապա…

ՈՒՇԱԴԻՐ…… ապա 3 միլիոն ՀՀ քաղաքացուն տանը նստեցնելու ամեն օրն այդ քաղաքացիների վրա արժենում է 60-90 միլիոն դոլլար։

Ամեն օրը, ՀՀ չաշխատող բնակչության համար արժե 60-90 միլիոն դոլլար։

Ժողովուրդ, մարդիկ, ՀՀ իշխանություններ։
Ձեր ցավը տանեմ, Ձեր քաքն ուտեմ…

Պարզապես պատասխանեք խնդրում եմ պարզագույն մի հարցի.
– Էս բանկետի հաշիվը ո՞վ ա փակելու»։

Կիսվել նյութով