Մամուլ

Երևանում հնչել են կրակոցներ. թաղային հեղինակությունը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում հնչել են կրակոցներ. թաղային հեղինակությունը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ՝ «Սաֆի» գեղեցկության սրահի դիմաց, հնչել են կրակոցներ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Պարզվել է, որ մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին՝ վիրավորի անունը Մասիս է, ով «թաղային հեղինակություն է»:

Կիսվել էջում