Աշխարհ

Հրետակոծվում են Դոնեցկի քիմիական գործարանն ու Սպարտակ գյուղը

Հրետակոծվում են Դոնեցկի քիմիական գործարանն ու Սպարտակ գյուղը

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը կրկին կրակ են բացել Դոնբասում. այս անգամ թիրախում է հայտնվել քիմիական գործարանը:

Այս մասին հայտնել է Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Նշվում է, որ ութ արկեր են արձակվել Դոնեցկի Քիմիական Պետական Կոմբինատի, իսկ 12-ը՝ Սպարտակ գյուղի ուղղությամբ, բոլոր արկերը եղել են 120 մմ տրամաչափի, ինչն արգելված է մինսկյան պայմանագրերով։

donbas kriv

Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունից, կեսգիշերից 18 անգամ կրակել են ԴԺՀ-ի տարածքի վրա՝ արձակելով 120 և 122 մմ տրամաչափի 204 արկ։

Նշենք, որ այս շաբաթ իրավիճակը Դոնբասում լրջորեն սրվել է. կողմերը փոխադարձաբար միմյանց են մեղադրում: Ռուսական կողմը պնդում է՝ Կիևը անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի հետ շփման գծում և պարբերաբար հրետակոծում է, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։

Ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է մեղադրում բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ու մինսկյան պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Կիսվել էջում