ՄամուլՏեսանյութ

Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հայրը Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս իր հետ հանդիպելու համար

Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հայրը Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս իր հետ հանդիպելու համար

News.am-ը գրում է․ Պողոսյանների ընտանիքում 6 ամիս է՝ սուգ է, տան անկյունում միակ որդուց՝ Պալյանից մնացած հուշերի անկյունն է։ Վեց ամիս անց մի միտք կա, որը ծնողներին հանգիստ չի տալիս եւ թույլ չի տալիս հաշտվել կորստի հետ՝ «հնարավոր էր փրկել»:

15 զինծառայողի կյանք խլած որղբերգական հրդեհը նորից թարմացրեց Պողոսյանների վիշտը։ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։

Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Մայրը սարսափելի մանրամասներ է պատմում դեպքից: Ասում է՝ որդին եւ եւս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչեւ հերթապահը կհասներ ու կբացեր դուռը։

Դրանից հետո էլ իրենց որդին խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության, ծառայակիցները, որոնք ավելի թեթեւ վնասվածքներ ունեին, Պալյանի մարմնի կրակը ջրով եւ հողով են հանգցրել։ 

palyan poghosyan nkar

«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են մինչեւ լույսը բացվի, այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչեւ լույս 6:30-ից 7-ը սպասել են, որ օգնության գան: «Վիլիսով» տղաս վառած մարմնով նստած հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երեւան:

Տղաս իր ոտքով է հիվանդանոց գնացել առնական էր, շատ ուժեղ էր ֆիզիկապես»,- News.am-ի հետ զրույցում պատմում է մայրը՝ Գալյա Այվազյանը:

Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին Այրվածքաբանության կենտրոն հասցրել եւ ռեալ բուժօգնություն ցուցաբերել։ Նրա մարմնի 60 տոկոսն այրված էր, շնչուղիները՝ 20 տոկոս. 10 օր կյանքի համար պայքարելուց հետո երիտասարդը մահացել է։ Մայրը՝ տիկին Գալյան պատմում է, որ որդին գիտակցության է եղել, նրան 3-4 օր խնամել է:

Ծնողները վստահ են՝ իրենց որդին կրփկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխեին։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում