Մամուլ

Հունիսի 1-ից Վիզ Էյր ավիաընկերությունը կսկսի Երևանից դեպի Կիպրոս՝ Լառնակա չվերթները

Հունիսի 1-ից Վիզ Էյր ավիաընկերությունը կսկսի Երևանից դեպի Կիպրոս՝ Լառնակա չվերթները

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Քաղաքացիական ավիացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Հարգելի քաղաքացիներ,

Ս.թ. փետրվարի 7-ին Վիզ Էյր ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Լառնակա։

Առաջին չվերթը կիրականանա ս. թ. հունիսի 1-ին։ Այսուհետ տոմսերը կարող եք գնել ավիաընկերության կայքից՝ wizzair.com.

Նշենք, որ Վիզ Էյր ավիաընկերությունը դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էր չվերթեր Երևանից դեպի Վիլնիուս և Վիեննա։

Վերոնշյալ 3 ուղղությունների միջոցով Վիզ Էյր ավիաընկերությունը 2020 թվականին նախատեսում է ապահովել ավելի քան 80,000 նստատեղ:

Օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելը նպաստել է նրան, որ արդեն իսկ հայտարարվել է 12-րդ ուղղությունը:

Հարգանքով,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։

Կիսվել նյութով