Մամուլ

ՀՅԴ-ն դատապարտել է Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները

ՀՅԴ-ն դատապարտել է Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ «Հայ դատի» եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ հանդիպումն, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան 2 երկրների առաջնորդներին, որքան կազմակերպիչներին, որոնք ցանկանում էին բաց ձեւաչափով շփում անցկացնել:

«Բանավեճի կազմակերպիչները հետապնդում էին քարոզչական նպատակներ, եւ նրանք դրանց հասան:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա չեմ կարծում, որ բանակցային գործընթացը պետք է սկսել Տիգրան Մեծի ժամանակներից»,- նշեց Մանոյանը:

Նրա պարզաբանմամբ՝ արտահայտված կամ չարտահայտված այս կամ այն մտքերը հազիվ թե թաքուն նպատակ կամ իմաստ ունենային:

«Այսպիսի ձեւաչափի հանդիպումներում զրուցակիցները հաճախ բաց են թողնում ինչ-որ մանրամասներ, եւ սա նորմալ է:

Այդպիսի վերապահումներին է վերաբերում, օրինակ, Ալիեւի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը ճանաչել են ավելի քան տասնյակ երկրներ»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում