Մամուլ

ՀՀ իշխանության երեք ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` կառավարության անդամների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ իշխանության անդամները ծաղկեպսակ տեղադրեցին հուշահամալիրի մոտ, ապա Անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության սրբադասվածների հիշատակը:

Անցյալ տարի Ցեղասպանության տարելիցին Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել քաղաքացիների ուղեկցությամբ`Հանրապետության հրապարակից մեկնարկած քայլերթով։ Իսկ այս տարի առաջին այցն է հուշահամալիր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։

Կիսվել նյութով