ՄամուլՏեսանյութ

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյանի սկանդալային հարցազրույցը

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյանի սկանդալային հարցազրույցը

«Առավոտ»-ի հետ հարցազրույցում, Լենա Նազարյանը հարցադրում է անում՝ «ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարի մասին:

«Մենք ասում ենք՝ գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի: Իսկ թե ինչ է այդ «չթշնամանքը», կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ: Դա կարող է, օրինակ, լինել մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ, ընդհանուր շահերի շուրջ:

Լենա Նազարյան

Կամ իրականում «չթշնամանքը» կառուցողականությունն է: Ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական: Դժվար չէ Ալիևի չափ ապակառուցողական լինելը, ասել՝ Ստամբուլը արյան ծով կսարքենք, կամ Բաքվում չայ կխմենք, բայց գործընթացները դրանից չեն շահում:

Ես չգիտեմ՝ որքանով մեր կառուցողականությունը նրանց կդրդի լինել կառուցողական, բայց ես վստահ եմ, որ մեր ապաառուցողականությունը իրեց կմղի է՛լ ավելի ապակառուցողական լինելու»,- ասել է Նազարյանը:

Մանրամասները՝ «Առավոտ»-ի տեսանյութում

Կիսվել էջում