Շոու-բիզնես

«Հիմա ավելի ինքնավստահ եմ»․ Լիլի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Miss Grand International 2019 գեղեցկության միջազգային մրցույթին

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Miss Grand International 2019 գեղեցկության միջազգային մրցույթում, որն անցկացվելու է Վենեսուելայում՝ հոկտեմբերի 9-26-ը։ Լիլիի հայտնեց, որ միջազգային մրցույթում իր մասնակցությունը հաստատել է Miss Grand International-ի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը։

«Հոկտեմբերին պետք է մեկնեմ Վենեսուելա, որովհետև սկսվելու են նախապատրաստական աշխատանքները։ Բավականին հայտնի մրցույթ է, անցկացվում է 2013 թվականից։ Այս ընթացքում տարբեր մրցույթներից առաջարկներ եմ ստացել, բայց դեռ չէի ուզում մասնակցել։ Նախնական մրցույթի չեմ մասնակցել, Յանայի փոխանցմամբ, ինձ շատ են հավանել և Հայաստանից ներկայացված մի քանի աղջկանից ինձ են ընտրել»,- ասաց Լիլին։

Մոդելի խոսքով՝ այժմ ունի բավականին հագեցած գրաֆիկ, քանի որ տևական ժամանակ է, ինչ նախապատրաստվում է մրցույթին․ «Ամբողջ ուժերով պատրաստվում եմ մրցույթին, գրեթե, ամբողջ օրս տրամադրում եմ մարզումներին, սննդակարգիս եմ բավականին խիստ հետևում՝ ամեն ինչ անում եմ, որպեսզի բեմում ինձ վստահ զգամ։ Արդեն համոզվել եմ, որ ամենակարևորը վստահությունն է, իսկ դրա համար, կարծում եմ, պետք է շատ աշխատեմ»։

lili sargsyan

«Միսս Աշխար 2017»-ից հետո սա միջազգային երկրորդ մրցույթն է, որին մասնակցում է Լիլին։ Ըստ 19-ամյա մոդելի՝ այս ընթացքում հասցրել է աշխատել իր վրա, երկու տարին նրան բավականին փորձ են տվել․ ««Միսս Աշխարհ» մրցույթի համեմատ հիմա բավականին փորձ ունեմ: Արդեն վախ չկա մեջս, հիմա գիտեմ, թե ինչն ինչպես է լինում, ներքին խոհանոցին քիչ, թե շատ ծանոթ եմ, ինքնավստահությունս ավելի շատ է։ Կարծում եմ՝ նաև պատրաստվածությունս է ավելի շատ՝ հստակ գիտեմ ինչ և ինչպես պետք է անեմ։ «Միսս Աշխարհ» մրցույթի մասնակցությունը, կարծում եմ, ինձ բավականին փորձ է տվել»,- նշեց Լիլին։

Miss Grand International-ի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանի խոսքով՝ Miss Grand International-ը աշխարհի հինգ լավագույն գեղեցկության մրցույթներից մեկն է: ««Միսս Տիեզերք»-ի, «Միսս Աշխարհ»-ի, «Miss International»-ի և «Միսս Երկրի» հետ այս մրցույթը լավագույններից է, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։

Լիլի Սարգսյանը, տեսնելով քասթինգի վերաբերյալ իմ հրապարակումը, իր թեկնածությունն առաջարկեց: Քանի որ նա միջազգային մրցույթի մասնակցելու փորձ ուներ, միանշանակ նախապատվությունը տվեցինք հենց իրեն»,- ասաց Յանան և հավելեց, որ Լիլիի քույրը` Աննա Սարգսյանը, ևս մասնակցելու է գեղեցկության միջազգային մրցույթի։ Խոսքը Մալազիայում անցկացվելիք «Miss Cosmopolitan World» մրցույթի մասին է։

Լիլի սարգսյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով