ՄամուլՏեսանյութ

«Հեսա կասեի՝ դավաճանն ով ա, ա՛յ տղա»․ իմքայլական պատգամավորը՝ ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)

«Հեսա կասեի՝ դավաճանն ով ա, ա՛յ տղա»․ իմքայլական պատգամավորը՝ ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ եկավ իմքայլական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է ակցիայի վերաբերյալ՝ նշելով, որ վերջինները պահանջում են ռազմական դրության չեղարկում։

Պատգամավորն ասաց, որ Սյունիքում է եղել և երեկվա քննարկմանը չի մասնակցել, ավելի ուշ իր կարծիքը կհայտնի։ Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, պատգամավորին տեսնելով, սկսեցին վանկարկել՝ «դավաճան»։

նիկոլ հեռացիր

«Հեսա կասեի՝ դավաճանն ով ա, ա՛յ տղա»,- վրդովեց պատգամավորը և ներս մտավ։

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ ծառայողական մուտքի մոտ։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Կիսվել էջում