ՄամուլՏեսանյութ

Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին (Տեսանյութ)

Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին (Տեսանյութ)

Իմ մտքով միշտ անցել է, որ պետք է նման օրենք ընդունել, երբ ես եղել եմ փոքր բժշկական կենտրոնի տնօրեն ու զարմացել եմ, թե ո՞նց կարող ենք մենք այդքան հանգստանալ, երբ լիքը հիվանդ կա սպասող:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին, որով աշխատանքային են դառնում հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը:

«Նաեւ հետո, երբ որպես նախարար տեսնում էի, որ ոլորտը ծանրաբեռնվում է հերթապահ բժիշկների հաշվին, երբ մյուսները հանգստանում էին: Ու ինձ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ սենց պարզ, տարրական, քաղաքակիրթ  աշխարհին նմանվելու միտում ունեցող օրենքների դեպքում շատ էժան շահարկումներ ենք անում: Սկսում ենք քրիստորենական արժեքների, ավանդույթների հետ կապել եւ այլն»,-ասաց նա:

gegham nazaryan

Տեղից «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն ինչ-որ բան ասաց, որը չլսվեց:

Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Խնդրում եմ տեղից չխոսել, պարոն Նազարյան: Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն: Ի տարբերություն շատերի, ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունը:

Աշխարհում ոչ աշխատանքային օրերի թվով մենք ռեկորդակիր պետությունների թվում ենք, այսինքն մենք ունենք շատ ոչ աշխատանքային օրեր: Երկրորդ, երբ ասում են՝ դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը քիչ է, ուզում եմ հիշեցնել, որ արանքում միշտ շաբաթ-կիրակիներ են լինում, որը ոչ ոչ չի չեղարկել»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով