Մամուլ

«Հացի» ընկերներն ու կրակոցները․ Աբովյանի դեպքի պատճառը հայտնի է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ կրակոցներ էին հնչել Աբովյան քաղաքում․ կա վիրավոր։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach»։ Ժամը 15:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, և կա վիրավոր։

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։

Մասնավորապես, վիճաբանող տղաները բավականին մտերիմ են եղել, ինչպես իրավապահ մարմիններն են արձանագրել՝ ամենօրյա «հացի ընկերներ» են եղել։ Հունիսի 9-ին բակում միասին նստել, զրուցել են և մեքենայի վերանորոգման հարցի շուրջ սկսել են վիճել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ միջադեպի մասնակից տղաներից մեկի հայրը միջամտել է՝ հորդորելով թեման փակել, սակայն տաքարյուն երիտասարդները չեն լռել։ Սկսվել է թեժ վեճ, որից հետո հնչել է կրակոցը։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ տեղում պարզվել է՝ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և մինչ ոստիկանների ժամանումը նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր։ Նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածինն է։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում