Աշխարհ

«Հանեք այդ ամոթալի ցուցանակը, Դոստոևսկին ոչ ոքի պարտք չէ»․ Ռոման Աբրամովիչը փակել է ռուս մեծ գրողի պարտքը

«Հանեք այդ ամոթալի ցուցանակը, Դոստոևսկին ոչ ոքի պարտք չէ»․ Ռոման Աբրամովիչը փակել է ռուս մեծ գրողի պարտքը

1in.am-ը գրում է․ Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը մարել է ռուս մեծանուն գրող, մտածող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու պարտքը գերմանական ամենահայտնի խաղատանը, գրում է kurer-sreda.ru կայքը։

Պատմությունից մեզ հայտնի է, որ Դոստոևսկին խաղամոլ էր և սիրում էր խաղալ Վիսբադենի կազինոներում, որտեղ հաճախ կարելի էր տեսնել Վագներին, Միխայիլ Գորբաչյովին, Օտտո Ֆոն Բիսմարկին։

Մի անգամ Ֆյոդոր Դոստոևսկին խաղատանը տանուլ էր տվել իր բոլոր փողերը, և մինչ օրս Վիսբադենի հայտնի խաղատանը Դոստոևսկու 240 հազար եվրո պարտքի մասին ազդարարող ցուցանակ էր կախված։

Հիմա այդ պարտքը մարել է ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը, որը Վիսբադենի խաղատուն այցելության ժամանակ ասել է․ «Հանեք այդ ամոթալի ցուցանակը, Դոստոևսկին ոչ ոքի պարտք չէ»։

Կիսվել նյութով