Սպորտ

Հայ բասկետբոլիստները ջախջախել են ռուսաստանցիներին ու հաղթել են ԵԱՏՄ գավաթը

«Ուրարտու Վիվարո» հայկական թիմի խաղացողները առաջ են անցել ղազախստանցիներից, ռուսաստանցիներից ու բելառուսներից ու նվաճել են ԵԱՏՄ Գավաթը։ Խաղը շատ վառ ու հուզումնալից էր։

ԵԱՏՄ գավաթ

«Ուրարտու Վիվարո» հայկական թիմը Երևանում կայացած ԵԱՏՄ բասկետբոլի Գավաթի խաղարկության ժամանակ հաղթել է ռուսական «Արսենալ» (Տուլա) թիմին` 92-72 հաշվով, ու նվաճել է ԵԱՏՄ Գավաթը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի «Բարսի Ատիրաու» թիմը։ Իսկ երրորդ տեղը կիսել են Բելառուսի «ՑՕՐ Բորիսֆենը» ու ռուսական «Արսենալը»։

ԵԱՏՄ գավաթ

Լավագույն ծանր հարձակվող ճանաչվեց հայկական թիմի խաղացող  Հենրի Շեյնը, որը ռուսաստանցիներին հաղթելուց հետո չկարողացավ զսպել արցունքները, բարձրացավ զամբյուղի վրա և ուրախացրեց դահլիճում նստած երկրպագուներին ու երեխաներին։

ԵԱՏՄ գավաթ

Իսկ մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը. հենց նա էր ամենաշատ երեք միավորանոցները խփում։ Եվ իհարկե՝ հանգիստ ու չափի մեջ զգացմունքային Միքայել Պողոսյանը չէր կարող չստանալ մրցաշարի լավագույն մարզիչի տիտղոսը։

Հայ բասկետբոլիստներ
Հայ բասկետբոլիստներ
Հայ բասկետբոլիստներ

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում