Հայտնի է` ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Արա Նախշքարյանը
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանին առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում տարել են իր տնից։
«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»,– հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ Արա Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, հասարակական գործիչ, մտավորական, եղել է արցախյան ազատամարտի մասնակից։ Նա «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու էր։


