ՏեսանյութԱզատ խոսք

Հայկ Սարգսյանը, վարորդական իրավունք չունենալով, ապօրինի պետհամարանիշներով է շրջել․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Սարգսյանի ու «ՔՊ»-ականների հարաբերությունների փչանալուն ասել է․

«Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, ու ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում և ՀՀ-ում լավ կլինի, որ այդպիսի կուլտուրա լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ով մեղավոր է։ Ինձ շատ երկար հարաբերությունների պատմություն է կապում պարոն Սարգսյանի հետ, ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից, բայց նաև պետք է ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։

«ՔՊ»-ում նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք հիմա օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատված, քրեական գործեր կան հարուցված։ Լարվել են նրանից, որ երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ։

Հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշներով ՀՀ-ում որպես արտոնյալ շրջել է, իր օգնականը վարորդական իրավունք չունենալով շրջել է, ու երբ ոստիկանության կողմից տասնյակ անգամներով դա արձանագրվել է, այդ թվում՝ իմ անունի շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել։ Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվում, մեղադրյալներ կան, ոստիկանությունում կան պաշտոնանկություններ»։

Փաշինյանը հավելել է նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել, սակայն նա թույլ չի տվել, որ այդ հավակնություններն իրականություն դառնան։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում