Մամուլ

Հայկ Մարությանի քարտուղարուհին վարակվել է կորոնավիրուսով

Հայկ Մարությանի քարտուղարուհին վարակվել է կորոնավիրուսով

Hraparak.am-ը գրում է․ Մենք տեղեկություն ենք ստացել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քարտուղարուհու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Նրա առաջին քայլը եղել է այն, որ զանգահարել է ու հրավիրել շտապբուժօգնություն՝ ընդհանուր ստուգման և թեսթ հանձնելու նպատակով։ 

Մեր աղբյուրները հաղորդում են, որ քաղաքապետարանում տասնյակ աշխատակիցներ կամ նրանց հարազատներ հիվանդ են, սակայն ո՛չ պատշաճ ախտահանվում են աշխատասենյակները, ո՛չ էլ թեստավորում են հնարավոր շփում ունեցողներին։

Մինչդեռ, շրջանառվող լուրերի համաձայն՝ քարտուղարուհին օգտվում է քաղաքապետարանի աշխատակիցների տեղափոխման համար նախատեսված ավտոբուսից, որից մյուս աշխատակիցներն էլ են օգտվել, սակայն նրանք ո՛չ մեկուսացվել են, ո՛չ էլ թեստավորվել։

Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով տեղեկությանն՝ ասաց, որ ոչ մի տվյալ չի կարող հաղորդել։ 

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի՝ թեստ հանձնելուն, վարչության պետն ասաց, որ որեւէ նորություն չունի այդ առումով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում