Ազատ խոսք

Կամ Նիկոլը ստում է, կամ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք՝ թույլատրելով դուստրերին այցելել Ենոքավան

Կամ Նիկոլը ստում է, կամ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք՝ թույլատրելով դուստրերին այցելել Ենոքավան

Հասմիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Նիկոլ Փաշինյանն իր առավոտվա լայվում ասաց, թե երեկ պարզել են, որ ամբողջ ընտանիքով կորոնավիրուս են վարակվել:

Կորոնավիրուսի թեստերի պատասխանը ստացվում է թեստը հանձնելուց առնվազն 6 ժամ հետո, իսկ Նիկոլ Փաշինյանի երկու դուստրերը երեկ իրենց օրն անցկացրել են Ենոքավանում, ինչի վկայությունն են ոչ միայն ականատեսները, այլև նրանց սոցցանցում հրապարակված լուսանկարները, սթորիները:

Հիմա հետևություն.

– կա´մ Նիկոլ Փաշինյանը ստում է, որ վարակվել են,
– կա´մ էլ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք` նախքան հանձնած թեստի պատասխանը ստանալը թույլատրելով դուստրերին այցելել Ենոքավան և վարակի տարածման ռիսկի տակ դնել մի քանի տասնյակ մարդու:

Երկու դեպքում էլ արարքը, մեղմ ասած, դատապարտելի է»:

Կիսվել նյութով