Մամուլ

Հայկ Մարությանի ինադու՝ ի վնաս մայրաքաղաքի․ «Հրապարակ»

Հայկ Մարությանի ինադու՝ ի վնաս մայրաքաղաքի

Hraparak.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կանգնել է բարդ դրության առջև։ Բանն այն է, որ 2022 թվականին լրանում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող չինական Higer մակնիշի երթուղային ավտոբուսների շահագործման ժամկետը, որը տասը տարով էր։

Եվ հիմա դրանք պետք է կա՛մ դուրս գրվեն և տեղը նորը գնեն, կա՛մ կառավարության որոշմամբ՝ պետք է դրանց շահագործման ժամկետը երկարացվի ևս մի քանի տարով։

անվճար տրանսպորտ

Դուրս գրել և նոր ավտոբուսներ ձեռք բերելը Մարությանի համար, բնական է, այսօր բարդ խնդիր է․ հեշտ չէ թվով 250 ավտոբուս հանել շահագործումից և նորը ձեռք բերել։ Մնում է ժամկետի երկարացումը, որը պետք է իրականացվի փոխվարչապետ Տիգրան Ավինյան որոշմամբ։

Մեզ ասացին, սակայն, որ Հայկ Մարությանի հետ ունեցած լարված հարաբերութունների ֆոնին, Փաշինյանն ու Ավինյանը որոշել են պատժել իրենց չենթարկվող քաղաքապետին՝ նրան նման լավություն չանելով։ Ասել են՝ չեն երկարացնելու ժամկետը, թող ինչպես ուզում է՝ տակից դուրս գա։

Եվ հիմա, իրենց ներքին գզվռտոցրի արդյունքւոմ տուժելու է Երևան քաղաքի տրանսպորտային ցանցն ու դրանից օգտվող քաղաքացին։

Կիսվել նյութով