ՄամուլՏեսանյութ

Հայաստանում կորոնավիրուսով 77-ամյա հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսով 77-ամյա հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է․ Նիկոլ Փաշինյան

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց իր ուղերձում։

«Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի 5 անձ: 80-ից բարձր պացիենտ այս պահին չկա: Ընդհանուր առմամբ թոքաբորք տանող 30 հիվանդ ունենք, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ  թերապիայի բաժանմունքում և դժբախտաբար նրանցից մեկի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է: 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմավել է ինքնամեկուսացում  և հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները:

Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում:

Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է: Ինչպես ասել ենք նախկինում, կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ունեինք. Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները:

Ըստ էության մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, եւ պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու վրա»,-նշեց վարչապետը:

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում:

Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների:

Կիսվել էջում