Մամուլ

Լավ լուր. կորոնավիրուսից ապաքինված 4 անձ այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Լավ լուր. կորոնավիրուսից ապաքինված 4 անձ այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Հայաստանում այսօր առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ, ինչպես նաև մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Այս մասին ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30 ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում:

Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների:

Կիսվել նյութով