Մամուլ

Հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել և կորուստներով հետ շպրտվել

Հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել և կորուստներով հետ շպրտվել

Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում։

Այս մասին հայտնում է նաև ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, նա մասնավորապես հայտնում է՝

«Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի»:

Կիսվել նյութով