ԱշխարհՄամուլՏեսանյութ

Լոս Անջելոսում ադրբեջանցիները հեռանալիս հարձակվել են հայ աղջիկների վրա․ սկսվել է ծեծկռտուք (Տեսանյութ)

Լոս Անջելոսում ադրբեջանցիները հեռանալիս հարձակվել են հայ աղջիկների վրա․ սկսվել է ծեծկռտուք

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: Ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա: Այս մասին տեղեկանում ենք Վրույր Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումից, ով Հորիզոն հեռուստաընկերության ներկայացուցիչ է:

Ադրբեջանցիները շատ չեն եղել, մոտ 30 հոգի, որոնք ակցիայի կեսից հեռացել են, սակայն վերջին պահին հարձակվել են հայ աղջիկների մեքենայի վրա, հարվածել: Հայերի արձագանքը համարժեք էր. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրանց դրոշը հատակին, իրանցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Հեռանալու ընթացքում հայերն ուղեկցել են նրանց սուլոցներով:

Ականատեսներից մեկը պատմեց, որ տեսնելով հարձակումը հայ աղջիկների վրա, հայ երիտասարդները ճեղքել են ոստիկանական շղթան եւ «բոլորին շան ծեծ տվեցին»: «Ադրբեջանցիներն ուղղակի փախան: Իրենք հայերի ուղղությամբ անընդհատ ինչ-որ բաներ էին նետում, իսկ երբ ոստիկանների ուղեկցությամբ հեռանում էին, ավելի ագրեսիվացան: Ի վերջո, ծեծ ուտելով փախան, ու իրանց հասնում է, որովհետեւ իրենք հայ աղջիկների վրա էին հարձակվել»:

Տեսանյութերը ստորև

Կիսվել էջում