Աշխարհ

Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորման միջազգային օրդերներ է տվել

Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորման միջազգային օրդերներ է տվել

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Հաագայի միջազգային քրեական դատարանը։

«Այսօր ՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Պուտինի և տիկին Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման օրդեր է տվել»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

Հ.Գ Հաագայի դատարանի ձերբակալման որոշումից հետո Պուտինին չի կարող  մուտք գործել աշխարհի 123 երկիր, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը և ճանաչում են Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը։

Եթե ​​նա հայտնվի այս երկրներից մեկում (քարտեզի վրա ընդգծված կանաչով), ապա տեղական իշխանություններից պարտավոր են ձերբակալել նրան և արտահաձնել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

qartez haaga
Կիսվել էջում