Աշխարհ

Կռունկի 16-տոննայանոց հարթակն ընկել է հանդիպակաց մեքենաների վրա. կա զոհ և վիրավորներ

Կռունկի 16-տոննայանոց հարթակն ընկել է հանդիպակաց մեքենաների վրա. կա զոհ և վիրավորներ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Ռուսաստանում՝ Եկատերինբուրգ-Կուրգան ավտոմայրուղու վրա, բեռնատարի վրայից դուրս է թռել թրթուրավոր կռունկի՝ 16 տոննա կշռող հարթակը։

Այն ընկել է հանդիպակաց ընթացող «ՈւԱԶ-Պատրիոտ» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաների վրա: «ՈւԱԶ»-ի վարորդը մահացել է, 3 մարդ վիրավորվել է:

Կռունկ

Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարի վարորդը տեղափոխելուց առաջ չի ամրացրել կռունկի հարթակը:

Կիսվել նյութով