Մամուլ

Կորոնավիրուսով երկու հղի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Կորոնավիրուսով երկու հղի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Կորոնավիրուսային վարակով երկու հղի հին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր կարծիքով, եթե նրանց բարեկամները, ովքեր որ ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի», – ասաց նախարարի պաշտոնակատարը:

շտապ օգնություն

Նրա խոսքով, հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ պետք է պատվաստվեն, որպեսզի հանրային իմունիտետ ձեւավորվի եւ «ցտեսություն ասենք այս համընդհանուր արհավիրքին»՝ կորոնավիրուսի պանդեմիային: Այդ իսկ պատճառով որոշվել է ընդլայնել պատվաստվող քաղաքացիների շրջանակը եւ հանել տարիքային սահմանափակումները. Այժմ 18-ից բարձր յուրաքանչյուր քաղաքացի կարող է պատվաստվել:

Ավանեսյանի խոսքով, կորոնավիրուսի պանդեմիայի յուրաքանչյութ ալիքի հետ հիվանդության ծանրությունը բարձրանում է, ծանր դեպքերի թիվը ավելանում է, զանազան շտամներ են շրջանառում, եւ պետք է օր առաջ կանխել հիանդության տարածումը:

Կիսվել նյութով