ՄամուլՏեսանյութ

Կորոնավիրուսը կարող է մեկ տարի տևել, պետք է սովորենք ապրել դրան զուգահեռ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կորոնավիրուսը կարող է մեկ տարի տևել, պետք է սովորենք ապրել դրան զուգահեռ․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետին ասելով, որ ապրիլի 20-ից հետո տեքստիլի արտադրությունը վերաբացվելու մասին:

Վարչապետի խոսքով, տեքստիլի ոլորտի աշխատակցիները նամակ էին գրել, որը քննարկել են, և իրենք եկել են այն եզրակացության, որ ապրիլի 20-ից պետք է ոլորտը վերաբացվի:

«Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որ 90 տոկոսով երաշխավորենք, որ վարակը արտադրական տարածք չմտնի, այդ փորձը պետք է կիսեն մյուս ընկերությունների հետ:

Մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, կարող է մեկ տարի տևել, մենք չենք կարող փակվել և ասել՝ մեկ տարի կարանտինում ենք: Այս կարանտինի շրջանում պետք է ձեռք բերենք հմտություններ՝ ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ»,-ասաց նա:

«Ընդհանրապես բոլոր հնարավոր ոլորտների վերաբացում է մեր ռազմավարությունը:

Մենք պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո կյանքը արտադրամասերում, սրճարաններում, դպրոցներում, համալսարաններում նույնը չի լինելու, ինչ նախկինում, նոր կանոններ պետք է լինեն»,-ասաց նա և նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումից հետո հնարավոր է կարողանանք ունենալ «միջանցք», սակայն հնարվոր է հոկտեմբերից նորից զրոյից սկսել:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով