Մամուլ

Զգույշ խոսեք, պարոնա՛յք, ձեր առջև Միածնաէջ Մայր Աթոռն է․ Տեր Հովել

Զգույշ խոսեք, պարոնա՛յք, ձեր առջև Միածնաէջ Մայր Աթոռն է․ Տեր Հովել

Տեր Հովել Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

Ասողին՝ լսող է պետք:

«Սթափվե՛ք, պարոնա՛յք, սթափվե՜ք: Մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին, որ դարեր շարունակ երազեցին ավիրել մեր Սրբություն Սրբոցը: Եկան, զարկվեցին Աստվածահիմն այդ Վեմին ու կործանվեցին, փշրվեցին, անհետացան դարերի ոլորաններում:

Զգույշ խոսեք, պարոնա՛յք, զգույշ եղե՛ք, ձեր առջև Միածնաէջ Մայր Աթոռն է, ձեր առջև Ազգընտիր Հայոց Հայրապետն է, ձեր առջև Քրիստոսահիմն Վեմն է՝ Տիրոջ Օծյալը:

Ձեր անհեռատեսությամբ ու մանկամտությամբ մի՛ փորձեք զարնվել այդ Վեմին. կփշրվեք… մի՛ փորձեք:

Ասողին՝ լսող է պետք»:

Կիսվել նյութով