ՄամուլՏեսանյութ

Կնոջ սպանությունը մեղսագրվում է երկու անձի․ Արգիշտի Քյարամյանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)

Կնոջ սպանությունը մեղսագրվում է երկու անձի․ Արգիշտի Քյարամյանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)

ՔԿ նախագահը 44-օրյա պատերազմի, սեպտեմբերյան ագրեսիայի և հնչեղություն ունեցող մի շարք գործերի մանրամասներ է ներկայացնում։

ՔԿ նախագահն ընդգծեց, որ շատ դետալային քննություն է իրականացվում, քննության լայն շրջանակ է վերցվել, որպեսզի հնարավոր լինի բացահայտել բոլոր հարցերը` իրենց մանրամասնություններով։

«Մենք ընդհուպ դիվիզիայից մինչև վաշտի մակարդակ, կորպուսից երբեմն դասակի մակարդակի քննություն ենք իրականացնում, և քննության այս աստիճանի բազմաշերտությունը պայմանավորված է նրանով, որ մեր հիմնական նպատակն ամբողջությամբ պարզաբանելն ու բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառներն ու պայմանները և այն անձանց, որոնք նպաստել են այդ պարտությանը։

«Ցանկացած փաստարկ, որը քննությամբ ի հայտ է գալիս, անպայման մի քանի անգամ տարբեր ձևերով ստուգվում և վերստուգվում է։

Սա պայմանավորված է նրանով, որ մենք շատ լավ գիտակցում ենք, որ նրանք, ովքեր այս գործերով ենթադրյալ հանցանք կատարած անձինք են համարվում, որպես կանոն վաստակ ունեցող զինվորականներ են, և մեզ համար շատ բարդ է որոշումներ կայացնել այդպիսի անձանց վերաբերյալ։

Մենք հստակ խնդիր ենք դրել մեր առջև, որ այս գործերով պետք է հարյուրտոկոսանոց հիմնավորվածություն և ներքին համոզմունք ունենանք, որ կարողանանք գործերի ընթացքները լուծել»,– նշեց ՔԿ նախագահը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում