Մամուլ

Երևանում հերթական անգամ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և ՎԱԶ 2170-ը, կան վիրավորներ

Երևանում հերթական անգամ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և ՎԱԶ 2170-ը, կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են 43-ամյա Արման Բ-ի վարած շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Jin Bei մակնիշի և 32-ամյա Էդմոն Մ-ի վարած ՎԱԶ 217020 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

avtovtar shtapognutyun

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սաշա Տիգրանյանն ու Մարիամ Կարապետյանը։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչականկոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց էր տեղափոխում հիվանդի, վիրավորներից մեկը հենց նա է։ 

Կիսվել էջում