Շոու-բիզնեսՏեսանյութ

Կնոջս երազանքն է եղել երեխաներ որդեգրելը․ Արամ Մելիքյանը որոշեց որդեգրել 17-ամյա Էլիզային ու 14-ամյա Ստելլային

Կնոջս երազանքն է եղել երեխաներ որդեգրելը․ Արամ Մելիքյանը որոշեց որդեգրել 17-ամյա Էլիզային ու 14-ամյա Ստելլային

Asekose.am-ի «Փոփ արտ» հաղորդման հյուրը հաղորդավար, պրոդյուսեր Արամ Մելիքյանն էր․ նրա և կնոջ՝ Լիլիթի ընտանիքում մեծ համալրում է եղել՝ նրանք աղջիկներ են որդեգրել:

17-ամյա Էլիզան ու 14-ամյա Ստելլան արդեն մի քանի ամիս է՝ նրանց հետ են ապրում:

Զրույցի ընթացքում Արամը պատմել է, որ կնոջ երազանքն է եղել երեխաներ որդեգրելը, և այն ի կատար են ածել բավականին երկար մտածելուց հետո:

Այսօր նրանք ապրում են մի հարկի տակ ու երջանիկ, և չեն դադարում մտածել կրկին որդեգրման մասին:

Արամի խոսքով երեխա որդդգրելու ժամանակ ոչ թե պետք է մտածես քո մասին, այլ այն բազմաթիվ երեխաների , ովքեր ունեն ընտանիքի կարիք:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում