Աշխարհ

Կարո Փայլանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

Կարո Փայլանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

Regionmonitor.com-ի փոխանցմամբ «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

Կազմակերպությունը Փայլանին նկարագրել է որպես մի անձնավորություն, որն իր կյանքը նվիրել է ինչպես հայ, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի այլ բնիկ ժողովուրդների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը։

«Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, ռազմական միջամտությունը հարևան ինքնիշխան պետություններ մասնավորապես Իրաքում և Սիրիայում լայնածավալ ռազմական գործողությունները։

Այսօր նա այն եզակի մարդկանցից է, ով ստանձնել է տարածաշրջանի մարդկային արժեքները ինչպես նաև կրոնական և էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու պատասխանատվությունը», – ասվում է կազմակերպության նախագահ Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Կարո Փայլանը 2019թ. նույնպես առաջադրվել էր Նոբելյան մրցանակի։

Share