ԱշխարհՄամուլ

«Հայ ժողովրդի վերքերը կարող է բուժել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»․ Կարո Փայլան

«Հայ ժողովրդի վերքերը կարող է բուժել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»։ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Դե քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։

Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», – գրել է Փայլանը։

Աղբյուր՝ ermenihaber.am

Կիսվել նյութով