Մամուլ

Կարեն Բեքարյանը չկալանավորվեց. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

Կարեն Բեքարյանը չկալանավորվեց. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, կայացավ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու միջնորդությունը։

Դատարանը, նաև ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

gagik soghomonyan

Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բեքարյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, միեւնույն ժամանակ մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Կիսվել նյութով