Մամուլ

Կամազը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդի մոխրացած դին դուրս են բերել փրկարարները (Տեսանյութ)

Կամազը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդի մոխրացած դին դուրս են բերել փրկարարները (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ԿԱՄԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել:

avtovtar kamaz

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով