ՄամուլՏեսանյութ

Խոշոր ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է

Խոշոր ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes Տ 500, Kia և Nissan Sentra  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ֆտոլորագրողը հայտնում է, որ Nissan Sentra-ն բախման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը և բախվել շինության պատին:

Կիսվել էջում