Մամուլ

Խոշոր ավտովթար Արագածոտնում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Արագածոտնում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 06։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գագիկ Մարգարյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Մարգարյանն ու նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Բոյաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

pn zincarayoxner avtovtar

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը։  Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ու կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։   Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ։

Կիսվել էջում