Մամուլ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Jeep-ը, BMW-ն ու Mercedes-ը. կա վիրավոր․ վարորդներից մեկը ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր է

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Jeep-ը, BMW-ն ու Mercedes-ը. կա վիրավոր․ վարորդներից մեկը ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Jeep, Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում  ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Վաե Խաչատրյանն ու Լիտվին Գրիգորյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Jeep-ը վարել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 40-ամյա Ալեքսեյ Սանդիկովը։

Կիսվել էջում