Մամուլ

Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. բախվել են BMW X5-ը, Hyundai Elantra-ն, Nissan-ն և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. բախվել են BMW X5-ը, Hyundai Elantra-ն, Nissan-ն և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

24

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ: 

elantra gazel

Ժամանել է նաև Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Կիսվել նյութով