Մամուլ

«Խնդրում եմ, օգնեք, քանի նրանք կրկին փողոցում չեն հայտնվել»․ Անահիտ Բախշյանը դիմում է Աննա Հակոբյանին

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին․

««Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր հարգելի տիկին Աննա ջան, Երևանում 14-ամյա աուտիզմ ունեցող տղայի հետ փողոցում է հայտնվել Ալեքսանդրիան, որին 2 շաբաթից ավելի հնարավոր եղավ տեղավորել Պտղունք գյուղում գտնվող «Լայթ հաուս» հայ ամերիկյան կազմակերպությունում:

Այնտեղ այևս հնարավոր չէ նրանց կեցությունը: Դիմել եմ տարբեր մարդկանց, պաշտոնյաների, որ գոնե մի հանրակացարանում փոքրիկ սենյակ տրամադրեն, որովհետև տղան առանց մոր ոչ մի վայրկյան չի մնում, որպեսզի մայրը գոնե աշխատի ու վարձով տուն գտնեն:

Ի դեպ, հանրակացարանները գտնվում են պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, դիմել եմ նաև այդ կոմիտեի նախագահ պարոն Նարեկ Բաբայանին, սակայն պատասխան չստացա:

Խնդրում եմ, օգնեք Ալեքսանդրիային, քանի դեռ «Լայթ հաուսից» նրանց չեն հանել ու նրանք կրկին փողոցում չեն հայտնվել:

Շնորհակալ եմ»:

 

Կիսվել նյութով