ՄամուլՏեսանյութ

«Խի՞ եք անիծում երեխուս». «բա դուք խի՞ սպանեցիք հորս». վեճ Նաիրի Սարգսյանի ու զոհվածի դստեր միջև (Տեսանյութ)

«Խի՞ եք անիծում երեխուս». «բա դուք խի՞ սպանեցիք հորս». վեճ Նաիրի Սարգսյանի ու զոհվածի դստեր միջև (Տեսանյութ)

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառումը չեղարկելու նպատակով հավաքված տասնյակ քաղաքացիները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ ծնողներն ու հարազատներն են, հրաժարվել են կառավարություն գնալու, խնդիրը քննարկելու եւ Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագրին ծանոթանալու՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգյանի ներկայացրած առաջարկից:

Զոհված զինծառայողների հարազատները պնդում ու պահանջում էին, որ Անկախության օրը նախատեսված համերգային միջոցառումը, որը պետք է Հանրապետության հրապարակում կայանա, չեղարկվի, քանի որ այժմ նման բնույթի միջոցառման անցկացումն անթույլատրելի է եւ անարգանք զոհերի հիշատակի հանդեպ:

varchapeti ognakan

Նրանք պահանջում էին առնվազն հետաձգել նմանատիպ միջոցառումը եւ չանցկացնել այն։

Վարչապետի օգնականը հայտնեց, որ միջոցառումը պարտադիր անցկացվելու է, քանի որ այս տարի ՀՀ անկախության 30-րդ՝ հոբելյանական տարեդարձն է։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով