ՄամուլՇոու-բիզնես

Խանութում բոլորը վախեցած աչքերով ինձ էին նայում․ Զառա Արամյան

Խանութում բոլորը վախեցած աչքերով ինձ էին նայում․ Զառա Արամյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չէի անդրադառնա այս, ինձ համար ցավոտ, հարցին, եթե չլիներ այն, ինչ տեղի է ունենում՝ երկու օր է ինձ զանգահարում են ծանոթ, ընկեր ու բարեկամ և վախեցած մի քանի անգամ հարցնում են, թե արդյոք ես եմ պատասխանում, ես ուրեմն ողջ ե՞մ… իսկ հենց նոր խանութում բոլորը վախեցած աչքերով ինձ էին նայում, մի տեսակ ինձ բայղուշ գյոռնափշտիկ զգացի….

Էլի նորից, արդեն որերորդ անգամ ինձ կամ թաղում են, կամ առնվազն մահամերձ հիվանդ դարձնում… Անկեղծ ասած, արդեն ամաչում եմ, որ հուսախաբ եմ անում հուժկու լուրը լուսաբանող կասկածելի կայքերին…

Զառա Արամյան

Կներեք:

Ես, փառք Տիրոջը, լավ եմ:

Սիրում եմ ինձ համար բոլոր ծանոթ ու անծանոթ անհանգստացողներին: Իրականում ձեր սերն ու ուշադրությունը ինձ ապրեցնում է:

Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»:

Կիսվել նյութով