Մամուլ

Լսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. հարևանները՝ 6-ամյա երեխայի մահվան մասին

«Մայրը տանն է եղել, երեխաները դռանը։ Ասում են՝ թփոցի ձայն է լսել, դուրս է եկել և մեծ աղջիկը քրոջը տուն է բերել»,-մարզային «Թղթապանակ ֆորտունա» հեռուստաընկերությանը պատմում է հուլիսի 27-ին Վանաձորի Բուլղարական թաղամասի վագոն-տնակում մահացած գտած 6-ամյա Մարիայի ընտանիքի հարևանը։

Մյուս հարևանն էլ ասաց, որ 10 տարեկան քույրիկն է գտել նրան «խեղդամահ արված»։

«Նաշադիրնի են ուզել, չգիտեմ հարևաններից ով է տարել, տեսել է մայրը երեխային ջրի մեջ է պառկացրել, որ օգնի ուշքի գա»,-պատմեց մյուս հարևանը։

Նրանց խոսքով, ընտանիքը մի քանի ամիս առաջ է եկել Ահնիձորից և Բուլղարական թաղամասի վագոն-տնակը վարձակալել, հարևանների հետ շփում չեն ունեցել, հայրն է աշխատել, իրիկունները տուն եկել։

«Լսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել»,-հեռուստաընկերության թղթակցին ասում է մեկ այլ հարևան։

«Դաժան բան է, էդ երեխային տար ինձ, ես պահեի»,-ասում է մեկ այլ կին։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։

Կիսվեք ձեր էջում