ՄամուլՏեսանյութ

Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա (Տեսանյութ)

Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա (Տեսանյութ)

 «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա՝ բղավելով. «Ռադներդ քաշեք ստեղից, շուտ արեք»:

Այս մասին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել.

Ոստիկանությանը` եթե կաք Իրավապահ համակարագին` եթե կաք Իմքայլական էսպիսի մի պագամավոր կա` Լուսինե Բադալյան, նույն ինքը` Լուլու: Հիշում եք, որ Արցախի դավաճանական հանձնումից հետո այս պատգամավորը դիմեց Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս իրեն համոզի, որ Նիկոլը դավաճան չի: Այլապես` սպառնաց վայր դնել պատգամավորական մանդատը:

Լուսինե Բադալյան

Ենթադրվում է, որ Արարատ Միրզոյանը վերջինիս համոզեց, բայց հիմա, պարոն ոստիկանապետ և իրավապահ համակարգ, խոսքս այլ բանի մասին է: Այսօր սույն պատգամավորի տան մոտ խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդների վրա սույն պատգամավորի մայրը եռացրած ջուր է լցրել:

Տիկնոջ էքստրեմալ էմոցիաներով, հուսամ, կզբաղվեն ընտանիքի անդամներն ու մտերիմները, իսկ դուք, հարգարժան իավապահ համակարգ, ուղղակի պարտավոր եք խուլիգանական արարքի հոդվածով նախապատրաստել նյութեր` մարդկանց առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու հանցակազմով:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում